Բաժիններ՝

ԵՄ-ն «սև ցուցակից» հանել է Յանուկովիչի մահացած որդու անունը

Եվրամիությունը «սև ցուցակից» հանել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մահացած որդու անունն ու երկարեցրել  ուկրաինացի 3 նախկին պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին են վկայում ԵՄ պաշտոնական ամսագրի հրապարակումները,  հայտնում է TASS-ը:

Յանուկովիչի կրտսեր որդին այն անձանց ցանկում էր, որը մարտի 6-ին հերթական անգամ երկարեցրել էր ԵՄ խորհուրդը: Այս անգամ նրա անունը հեռացրեցին ցանկից: Մինչև մարտի 6-ը երկարեցվել էր Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշի ու կրթության ու գիտության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկի, իսկ մինչև 2015թ. հոկտեմբերը՝ ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կլյուևի դեմ սահմանափակող միջոցառումները:

Ուկրաինացի նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցների երկարեցման մասին ԵՄ խորհուրդը հայտնել էր երեկ:
ԵՄ-ն տարբեր փուլերում «սև ցուցակում» ներառել է ավելի քան 20 պաշտոնյայի անուն, ովքեր մինչև 2014թ. փետրվարը Ուկրաինայում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս