Պաշտոնական նախազգուշացում «Ալյանսից»

Եթե «Ալյանս» կուսակցությունն ու Տիգրան Ուրիխանյանը անձամբ բոլորի աչքի առաջ պայքար են ծավալում իշխանությունների վարած կուրսի դեմ, երկրում տեղի ունեցող առանձին վերցված և ընդհանուր բոլոր ապօրինությունների, լկտիության, գողության ու թալանի դեմ և այդ ժամանակ ինչ-որ մեկը անձնական վիրավորանք է հասցնում Ուրիխանյանին ու փորձում վարկաբեկել «Ալյանսին», ուրեմն պարզ է չէ` ում է դա ձեռնտու և ում պատվերն է: Խոսքը այս պահին գնում է իբր քաղաքագետ ժամանակին «կոոպերատիվ» ընդդիմադիր աշխատած Հմայակ Հովհաննիսյանի մասին:

Պաշտոնապես հայտնում ենք, որ արժանապատվությունը մեր թիմում առաջնային արժեք է, և ցանկացած պահին կհայտնվի այն արժանապատիվ մարդը, ով ժողովրդի շահը պաշտպանողին իշխանությունների պատվերով անձնապես վիրավորելու համար կկտրի Հմայակի նման ժողովրդին դավաճանած շան ականջները: Ու նաև մի հորդոր Հմայակին` սեփական տարածքդ ապօրինաբար սեփականացնելու արդյունքում կորցնելու պատճառով մի փորձիր ուրիշին վիրավորելու միջոցով աղմուկ բարձրացնել:

Կուսակցության հանրային հարցերի հանձնաժողով

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930