Երևանից ուղղաթիռով մեկնել են Սյունիք և բերման ենթարկել Կապանի ոստիկանապետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների եւ համակարգի աշխատակիցների:

Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին եւ ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության եւ քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջեւ ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս