Բաժիններ՝

Ինչպես է տեղի ունեցել 7 երիտասարդի կյանք խլած վթար-հրդեհը. մանրամասներ. news.am

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր՝ հունիսի 6-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ:

Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մեքենան տեղափոխվել են իրենց հիվանդանոցի դիահերձարանի մոտ, որպեսզի դիակները մասնատեն եւ հանեն:

Նա նշել է, որ յոթ մահացածները, որոնք 20-25 տարեկան երիտասարդներ էին, Տաշիրից գնում էին Ստեփանավան:

«Նախնական վարկածով՝ ճանապարհին կենդանի է դուրս եկել նրանց առաջ, մեքենան փախցրել են, հետո ծառին է բախվել եւ այդպես հրդեհ է բռնկվել, բոլորը տեղում մահացել են»,-պատմել է հիվանդանոցի տնօրենը:

Կարդացեք նաև

Սարատովկայի գյուղապետ Գառնիկ Մարդոյանն էլ կայքի  հետ զրույցում ասել է, որ մեքենայի դիմացը փորսուղ է դուրս եկել, հարվածել են ծառին, մեքենայի մեջի գազի բալոնը պայթել եւ երիտասարդները ողջ-ողջ այրվել են: Նա նաեւ նշել է, որ երիտասարդները Ստեփանավանի Ամենափրկիչ վանքն էին գնում: Գյուղապետն ասել է, որ բոլոր երիտասարդների ծնողներին էլ ճանաչել է, մի մասը ուսանողներ էին, կային նաեւ ամուսնացածներ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Lorinews.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս