Բաժիններ՝

Մոտ 300 մարդ է մասնակցում Կիևում անցկացվող գեյ-շքերթին

Մոտ 300 մարդ, այդ թվում` շվեդներ ու վրացիներ են մասնակցում Կիևում անցկացվող գեյ-շքերթին, հայտնում է TASS-ի թղթակիցը:

«Հավասարության երթի» մասնակիցները հագել են կառնավալային կոստյումներ ու ձեռքում պահել ծիածանագույն դրոշներ «Մարդու իրավունքը` առաջին հերթին կարգախոսով»:

Երթին մասնակցել են նաև շվեդներ ու վրացիներ: Նրանք վանկարկել են «Ուկրաինան Եվրոպա է» ու թմբուկներ են խփել:

Երթի անցկացման վայրը շրջապատված է միլիցիայով, գեյ-շքերթի անդամների պահպանության գործում  ներգրավված է մոտ 2 հազար իրավապահ: Մինչ երթն սկսելը «Աջ սեկտոր» կազմակերպության անդամները երթի մասնակիցների վրա պայթուցիկներ էին նետել, ինչի հետևանքով տուժել է մի ոստիկան:  «Աջ սեկտորը» պահանջել է արգելել ԼԳԲՏ հանրության ակցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս