Զանգվածային անկարգություններ Թուրքիայում. կալանավորվել է 100 քուրդ ակտիվիստ
Քրդամետ «ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության շուրջ 100 ակտիվիտ է ձերբակալվել ոստիկանների կողմից Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում գիշերային անկարգությունների հետևանքով, որ ծագել են նախօրեին կուսակցության քաղաքային շտաբում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Այս մասին հայտնել են RIA Novosti-ն կուսակցության քաղաքային շտաբում:
«Ձերբակալվել է մոտ 100 ակտիվիստ ու կողմնակից, հիմանակում` երիտասարդներ: Խնդիրն այն է, որ նրանց մեծ մասը պետք է դիտորդներ լինեին վաղվա ընտրությունների ժամանակ», – հայտնել են կուսակցության շտաբից:
Դիարբեքիրում անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ նախօրեին «ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության հանրահավաքի ժամանակ երկու պայթյուն էր որոտացել: 4 մարդ զոհվել էր, մոտ 400-ն ստացել էին վնասվածքներ: