Բաժիններ՝

Արամոն ու Էմմա Պետրոսյանը ԱՄՆ են մեկնում. Life.panorama.am

Երգիչ, դերասան Արամոն Life.panorama.am-ին պատմեց վերջին շրջանում հանրությանը քիչ ներկայանալու պատճառների մասին.

«Պետք է ասեմ, որ ես անընդհատ աշխատում եմ, անընդհատ կան նոր երգեր, նկարահանվում եմ մի քանի ֆիլմերում, բայց թե ինչու հեռուստադիտողը դրանց մասին չի տեղեկանում, դա իմ մեղավորությունը չէ, ես չէ, որ պետք է զանգեմ որևէ լրատվամիջոցի և ասեմ, որ ինձ հետ կապված այս կամ այն նորությունը կա: Ընդհանուր առմամբ՝ թվացյալ դադարը ահռելի աշխատանքով զբաղվելու հետևանք էր, ամեն դեպքում ես շատ եմ կարոտել երգարվեստը, իմ հանդիսատեսին, հուսամ հանդիսատեսն էլ մեզ է կարոտել»,- նշեց Արամոն:

Առաջիկա ծրագրերի հետ կապված Արամոյի համար այս պահին առաջնային տեղում է գտնվում կնոջ՝ Էմմա Պետրոսյանի համերգը.

«Հունիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Էմմա Պետրոսյանի համերգը Կամերային նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Վահան Մարտիրոսյանն է, իսկ հատուկ հյուրերի շարքում կլինենք ես և Հակոբ Ջաղացպանյանը, ինչպես նաև այդ համերգի համար Մոսկվայից կժամանի դաշնակահար Մադատ Ամալեսովը, ով նաև գործիքավորումն է արել: Պլանավորում ենք հիանալի, ռոմանտիկ և մտորումների գեղեցիկ մի երեկո, որտեղ կհնչեն ինչպես Էմմայի, այնպես էլ մեր հայ կոմպոզիտորների երգերը»,- նշեց երգիչը:

Ծրագրերի մասին խոսելիս Արամոն հավելեց.

«Ինչպես միշտ «Սև դառը շոկոլադ» ներկայացումը շարունակում ենք ներկայացնել, հունիսի 16-ին էլ կլինի հերթական ներկայացումը: Դերասանության ոլորտի մասին կնշեմ նաև, որ այս տարի ես հասցրեցի նկարահանվել 3-4 գեղարվեստական ֆիլմերում: Նկարահանվեցի Արշալույս Հարությունյանի «Ստրելոկ-2» ֆիլմում, եղբորս՝ Տիգրան Քյոսոյանի ֆիլմում ևս մասնակցություն ունեցա. հիմնականում մարմնավորում էի հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: Նաև մոսկվաբնակ ռեժիսոր Բորիս Հայրապետյանի կողմից այս պահին մի առաջարկ ունեմ, բավականին ծավալուն դեր է լինելու, որը կներկայացվի թե ռուսաստանյան, թե եվրոպական և թե հայաստանյան շուկաներին»

Հարցին՝ ինչու ենք Արամոյին որպես դերասան հիմնականում տեսնում հանցագործ կերպարներ մարմնավորելիս, երգիչ-դերասանը պատասխանեց.

«Գուցե դա իմ տեսակից է, չգիտեմ, բայց ես շատ մեծ հաճույքով ավելի դրամատիկ, լիրիկական դերեր կցանկանայի մարմնավորել»:

Առաջիկայում երգիչը կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ համերգների, վերադառնալուն պես էլ երգիչը խոստացավ աշնանը նկարահանել նոր տեսահոլովակ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս