Բացառիկ լուսանկարներ. Քաշաթաղի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բնակիչները պայքարում են հրդեհների դեմ

Նախօրեին Քաշաթաղի շրջանի հարավ-արևելյան հատվածում կրկին հրդեհ էր բռնկվել, որը տարածվում էր մի քանի կիլոմետր:

Ինչպես «Արցախպրես»-ին դեպքի վայրից հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, կրակի բարձրությունը հասնում էր մի քանի մետրի:

Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբի պետ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, դեպքի վայր են շտապել Աղաձոր համայնքի բնակիչներ և հրշեջների հետ սկսվել է հրդեհաշիջման աշխատանքները:

Copy of hrd88

Ավելի ուշ միացել են նաև նոր խմբեր: Տեղում էին նաև գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Copy of hrdeeh.jpg22

Մոտ 7-8 ժամ տևած պայքարից հետո հաջողվել է մարել հրդեհը: Զոհրաբ Ըռքոյանի հաղորդմամբ, այս անգամ բարեբախտաբար հրդեհը ցանքատարածություններին վնաս չի հասցրել, քանի որ կրակը բռնկվել էր հնձած տարածքներում:

Copy of hrdeeh.jpg1

Նշենք, որ նախորդ օրերին շրջանի Թովմասարի տարածքում բռնկված հրդեհների պատճառով ամբողջությամբ վառվել են մոտ 25 հա ցանքատարածքներ:

Copy of hrdeeh

Տեսանյութեր

Լրահոս