Նա ունեցել է խաղամոլի հակումներ, տարբեր բուքմեյքերական գրասենյակներում կատարել խաղադրույքներ, մեծ գումարներ տանուլ տվել, պարտքեր կուտակել: Նշված պարտքերի մեծ մասը մարել է հայրը:
Խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու համապատասխան որոշումն ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մոտ 2,5 հազար փախստական է զոհվել այս տարի Միջերկրական ծովում՝ փորձելով անօրինական կերպով հայտնվել Եվրոպայում, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը երկրում կանցկացնի սահմանադրական բարեփոխումներ, սակայն ոչ մի դաշնայնացում կամ հատուկ կարգավիճակներ երկրի տարածքում չեն լինելու:
Կայացան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները և պարզ դարձան, թե որ ակումբները կխաղան արդեն խմբային փուլոմ:
Ըստ Աշոտ Մաթևոսյանի՝ երբ ջուրը պղտորվում է, ձուկ բռնողները շատանում են, սպեկուլյատիվ խաղեր կլինեն, բայց պետք է աշխատանք զերծ մնալ նման խաղերից». Տնտեսագետ
Շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015-16 թվականների խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Մրցաշարին կմասնակցի 32 ակումբ: Ակումբները բաժանվել են 8 խմբի:
«Վերջին տարիներին եկել եմ այն եզրակացության, որ քրդական շարժման որոշ լիդերներ որոնք ակտիվ գործում են Թուրքիայում, գիտակցում են Հայկական հարցի գոյությունը: Իրենք գիտեն, որ այնտեղ են ապրում, որտեղ հայեր են ապրել: Երբ քրդական շարժումը կամաց-կամաց ինքնավարություն է ստանում, սկսում է գնալ դեպի տարածքային ինքնավարություն»:
Դոմինիկյան Հանրապետությունում Վատիկանի դեսպան Ջոզեֆ Վեսոլովսկին, ով մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ ու զրկվել էր իր կոչումից, այս գիշեր մահացել է մինչ իր գործով դատական լսումներն սկսվելը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկերչական սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի ոսկերչական սրահներից մեկում հափշտակել են 12-13 գրամ քաշով ոսկյա թևնոց՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի […]
Ես՝ Հակոբ Նազարի-Դեխնավիս ծնվել եմ Իրանի Թեհրան քաղաքում 1948թ․ մարտի 19-ին։ Ծնողներս՝ Հրանտ եւ Ռուբինա Նազարի-Դեխնավիները հայ են, Իրանի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ։
ԱՄՆ-ը անհանգստացած չէ Իրանի հարստացված ուրանի՝ Ռուսաստանին հնարավոր փոխանցման փաստով, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմենը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Շնորհավորում եմ, ընկեր: Դու արժանի էիր այդ մրցանակին: Քո հետ մի թիմում խաղալը` առանձնաշնորհ է»,- գրել է Սուարեսն իր թվիթերյան էջում:
«Մինչև հիմա ինձ հայտնի հանրային կարծիքի 3 կենտրոնների հետազոտության արդյունքները վկայում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգոստոսի կեսերի դրությամբ չի կարողանում հասնել իր նպատակին: Հետևաբար, կարծում եմ, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ականատես կլինենք բավական սրացումների, ինչը կուղեկցվի զինված ուժի կիրառման ավելի լայնածավալ գործողութուններով»:
Այսօր Ամերիկյան Սենտ Լուիսում ավարտվեց շախամատային Sinquefield Cup-ի 5-րդ տուրը: Մրցաշարի առաջատար բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարունային, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ապաստարանը, հայտնում է Spiegel-ը:
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, 2 խաղաղ բնակիչ ու 1 երեխա է սպանվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ հրաձգության հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն արձանագրում է, որ վարչախմբի ջղաձիգ քայլերն ընդամենը ուժեղացնում են օր առաջ իրենից ձերբազատվելու մեր վճռականությունը»:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:
Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է 7 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր ներգաղթյալների տասնյակ մարմիններով բեռնատար:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք է սկսելու:
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է 1 մարդ, 2 ադրբեջանցի վիրավորվել է, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Der Westen-ը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի՝ «Օդդի» դեմ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից առավելագույն գնահատական է տվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և Իլկայ Գյունդոգանին:
Օգոստոսի 21-ին սրճարանի մոտ բռնության ենթարկված «Պանտեռա» անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանը կայուն ծանր վիճակում է:
Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել դեպք, որը ցնցել է հանրությանը: Քաղաքային դիահերձարանի աշխատակիցները շփոթել են հանգուցյալների դիերը, ինչի հետևանքով մահացածների հարազատները ստացել են ոչ թե իրենց հանգուցյալների, այլ բացարձակապես օտար մահացած մարդկանց դիեր:
Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից:
«2100թ. մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կհասնի 11.2 միլիարդի»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Թուրքիա մասնակցելու Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:
Օգոստոսի 28-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտու փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: