
«Ո՛չ թալանինը» միանալու է սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող «ոչ»-ի շարժմանը

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
«Մենք մեր ամբողջ ուժերով պայքարելու ենք, որպեսզի իշխանությունները զբաղվեն իրական խնդիրների լուծմամբ, այլ ոչ թե երկրում տեղի ունեցած այս թալանը, անպատժելիության մթնոլորտը բարդեն գործող Սահմանադրության վրա: Տպավորություն է ստեղծվում, որ եթե նոր Սահմանադրություն ընդունեն՝ իրենց սիրելի մարզպետը կամ մնացած իրենց սիրելի մարդիկ նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ, բայց իրականում այդպես չէ»,- ասաց Ա. Քոչարյանը՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի հետ միաժամանակ իրենք պայքարելու են նաև սահմանադարական փոփոխությունների դեմ, քանի որ իրենք «ոչ»-ի կողմնակից են:
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ միանալու են սահմանադրական բաեփոխումների դեմ ծավալվող «ոչ»-ի շարժմանը: