Բաժիններ՝

«Ո՛չ թալանին»-ը պայքարի նոր ալիք է սկսում. «Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին»

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք է սկսելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանը հայտարարեց, որ իրենք հասկացել են, որ Սերժ  Սարգսյանը խաբեց ժողորդին, ու դրա համար իրենք նորից փողոցային պայքար են սկելու:

«Վերջին շրջանում մենք տարբեր ահազանգեր ենք ստանում ՓՄՁ-ների ներկայացուցիչների կողմից, որ իրենց են մոտենում որոշ մարդիկ ու տալիս են թուղթ ստորագրելու, որ իրենք  համաձայն են վճարել էլեկրաէներգիայի թանկացած գինը: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, այստեղ ոչ մի խոսք չկա խոշոր, փոքր և միջին ձեռնարկատերերին չսուբսիդավորելու մասին: Այս հայտարարությունից հետո վարչապետն է անում հայտարարություն, որ ինքը դեմ է խոշոր ձեռնարկատերերին սուբսիդավորմանը, բայց ՓՄՁ-ների սուբսիդավորումը քննարկման մեջ է: Այսինքն՝ ունենք երկու իրար հակասող հայտարարություն: Այս հայտարարությունից հետո՝ ՀԷՑ-ը անցնում է քայլերի. կա՛մ ՀԷՑ-ը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, ու արհամարում է նրա, ու կամ ստացվում է  Սերժ Սարգսյանը Աբրհամյան Հովիկի հետ խաբել է ժողովորդին: Մենք կոչ ենք անում ՓՄՁ-ների ներկայացուցիչներին չստորագրել այդ թղթերի տակ»,- հայտարարեց Ա. Չիբուխչյանը:

Ա. Չիբուխչյանի խոսքով՝ իշխանությունները հայտարարեցին, որ աուդիտ կլինի, իրենց առաջարկեցին մասնակցել աուդիտին, բայց իրենք հասկացան՝ «աուդիտն ուղղակի խաբկանք է, Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին»:

Նա նաև հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին իրենք սիրահարների այգում  հայտարարելու են իրենց հետագա քայլերի մասին:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ հավատացիք  նախագահին այն ժամանակ, եթե ութ տարի շարունակ այդ մարդը եղել է ձեր ուշադրության կենտրոնում, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ՝ Արթուր Քոչարյանը, պատասխանեց, որ իրենք հենց սկզբից էլ գիտեին նրան, նրա ամբողջ ճանապարհը, բայց ժողովրդի մեջ կային մարդիկ, որ մոտենում էին իրենց ու խորհուրդ տալիս բանակցելու գնալ նախագահի հետ, գնալ աուդիտին մասնակցել. «Բայց հիմա արդեն մարդիկ տեսան, որ Սերժ Սարգսյանը փաստացի սուտ է խոսել»:

Հարցին՝ համոզվա՞ծ եք, որ նույն քանակի մարդիկ կգան ձեր հետևից, ինչ նախկինում, Ա. Չիբուխչյանը պատասխանեց, որ իրենց հետևից երբեք մարդիկ չեն գնացել, մարդիկ գնացել են  խնդրի հետևից. «Մենք քաղաքական դեմքեր չենք, որ խնդիր ունենանք մարդկանց մեր հետևից տանել: Մարդիկ փողոց էին դուրս եկել խնդիրը լուծելու համար: Հնարավոր է, որ ինչ-որ մարդկանց մոտ վստահության կուրուստ է եղել, մեր ոչ բոլոր քայլերն են ճիշտ եղել, բայց դրա պատճառներից մեկը մեր անփորձությունն է եղել, ու նույն սխալներն էլ չենք կրկնի, քանի որ Բաղրամյանում փորձ ենք ձեռք բերել»:

Հարցին էլ՝ մինչև որտե՞ղ եք պատրաստ գնալ, նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ մինչև չեղարկում:

Նրանք նաև հայտարարեցին, որ կոչ են անում իրենց միանալ բոլոր ուժերին ու չբացառեցին, որ կարող է միացում լինի «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս