Բաժիններ՝

Ե՞րբ է այս տարի նշվում Խաչվերացը՝ «Սըրբխեչը»

www.qahana.am կայքը պատասխանում է այս շրջանում մարդկանց առավել հուզող հարցերին:

1. Ե՞րբ է նշվում Ս. Մարիամ Աստվածածնի ծնունդը: Կա՞ հստակ օր:

– Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Նշման ամսաթիվն անփոփոխ է, քանի որ տոնը շարժական չէ: Բոլոր եկեղեցիներում ժ.10.30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Այդ օրը Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է: Տոնի մասին կարդացեք Տոնացույցում:

2. Ե՞րբ է այս տարի նշվում Խաչվերացը՝ «Սըրբխեչը»:

Կարդացեք նաև

– Այս տարի սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերաց տոնը՝ «Սըրբխեչը»:

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:

Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:

Տաղավար բոլոր տոներին հաջորդում է Մեռելոցը: Ուստի Խաչվերացի հաջորդ օրն է միայն Մեռելոց հիշատակության օր:

Խաչվերացի եկեղեցական և ժողովրդական նկարագրությունը կարդացեք այստեղ.

3. Ե՞րբ է սկսվում շաբաթապահքը, որը նախորդում է Խաչվերացի՝ «Սըրբխեչի» տոնին:

– Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին սկսվում է շաբաթապահքը:

Այն տևում է երկուշաբթիից մինչև ուրբաթ: Բոլոր տաղավար տոներին նախորդում է պահքի շրջան: Ցանկացողները կիրակնորյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս