
Լիոնել Մեսսին դարձավ ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացին մրցանակը ստացավ 2015-16թթ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո: Մեսսիից բացի՝ մրցանակին հավակնում էին նաև «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Մեսսին ստացավ 49 ձայն, Սուարեսը` 3 ձայն, իսկ Ռոնալդուն` 2:
«Շնորհավորում եմ, ընկեր: Դու արժանի էիր այդ մրցանակին: Քո հետ մի թիմում խաղալը` առանձնաշնորհ է»,- գրել է Սուարեսն իր թվիթերյան էջում:
Անցյալ տարի մրցանակը ստացել էր Կրիշտիանու Ռոնալդուն: Մինչ այդ մրցանակը տարել էին Ֆրանկ Ռիբեյրին, Անդրես Ինիեստան և Լիոնել Մեսսին: Մրցանակը տրվում է 2011թ.-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը