Աֆղանստանում, Պակիստանում ու Հնդկաստանում շարունակվում են փրկարարական ու որոնողական աշխատանքներն այն շրջաններում, որոնք տուժել են երեկ տեղի ունեցած 7,5 բալ երկրաշարժի հետևանքով:
«Ազատամարտիկները իմ ու քո պես քաղաքացի են, ամեն տեղ էլ նման երևույթի ռաստ են գալիս։ Եթե մի տեղ ծեծվում են, մի տեղ, 5 տեղ էլ ծեծում են։ Պատահում է՝ կծեծեն էլ, կծեծվեն էլ։ Եթե խնդիրներ կան թող խելոք մարդ լինեն»։
Թուրքիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է նվազագույնը 30 մարդու, ում կասկածում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Հաշվի չեն առնում թուրքի հզորությունը, տեխնիկան, ամեն ինչն էլ էսօր շատ լավ ա։ Ճիշտ ա` հարվածել հայ ժողովրդին, պետականությանը, պետությանը, բայց նենց որ հայ ժողովուրդը 600 տարի անկախությհուն չունենալուց հետո անկախություն էր ձեռք բերել, էդ անկախությունը չէր կարա որոշ ինչ-որ մարդկանց նվիրեր։ Դրա համար այսօր ավելի շատ Վազգեններ են ծնվել»։
Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանն իրենց հետ զրույցում նշել է, որ իրեն ծեծի ենթարկածների հետ առերեսում եղել է մեկ անգամ, այն էլ՝ հիվանդանոցում: Հիշեցնենք, որ ծեծի մեկ կասկածվողները երեքն են, ովքեր ձերբակալվել են սեպտեմբերի 26-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել, իսկ հետագայում ձերբակալվածներից մեկի՝ Պետրոսյանի կալանքը փոխարինվել է գրավով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչ-բաժանորդների եւ տարածքի թվով 12 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
«Շատ արագ նրա լուսանկարով ֆեյսբուքյան էջից անհետացան հոկտեմբերի 27-ի մասին նրա գրառումները։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մեր այս տեղեկությունը հստակ է, սակայն նշել աղբյուրը՝ հասկանալի պատճառով, չենք կարող»:
Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:
Նվազագույնը 5 մարդ է զոհվել, ևս 5-ն ստացել են վնասվածքներ Ստամբուլում ուղևորատար ավտոբուսի ու մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Չեմ ուզում երկար գրել «հոկտեմբերի 27-ի» մասին: Տարին մեկ անգամ դրա մասին խոսելը դարձել է ավանդույթ՝ «ապրիլի 24-ի» կամ «մարտի 1-ի» նման: Բոլոր անպատասխան հարցադրումները հայտնի են՝ դրանք 16-րդ անգամ հնչեցնելը որեւէ նոր տեղեկատվություն չի ավելացնում:
«Հրապարակ»-ն անդրադարձել է մոտ երկու ամիս առաջ անհետացած Նելլի Հարությունյանի թեմային՝ հիշեցնելով, որ նա աշխատում էր Ոսկու շուկայում:
Բոլոր կրիտիկական վիճակներում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ապրում են նրա ծնողները։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել, որի համաձայն, 2015 թվականի նոյեմբերի 1-ից 2 տարով արգելվում են ձեռնարկատերերի ստուգումները, հայտնում է contact.az-ը:
Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6– ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը չնայած մեկնարկել է հոկտեմբերի 10-ին, չնայած մայրաքաղաք Երևանում քարոզարշավի 500 հատ անվճար գրատախտակ է տեղադրվել, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում դրանցից։
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ու Թբիլիսիում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները հայտարարել են, որ ուշադիր հետևում են Վրաստանում գոյություն ունեցող մեդիա-միջավայրին ու թեև զերծ են մնում մեկնաբանել «Ռուսթավի-2»-ի շուրջ առաջացած դատական գործընթացը, կան հարցեր, որոնք անհանգստություն են հարուցում ու պահանջում են արձագանքել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել Է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։
ժամը 09:10-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Ա. Տիգրանյան 20 շենքի բնակչուհի, 48-ամյա Գայանե Գինոսյանը:
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 13.09-ին (Գրինվիչի ժամանակով` 09.09-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.490 և արևելյան երկայնության 70.940 աշխարհագրական կոորդինատներով (Աֆղանստան), օջախի 215 կմ խորությամբ և 7.5 մագնիտուդով երկրաշարժ:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են 3 հնագույն սյուները:
«Տևական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի և հայրենիքին մատուցած ծառայությունների համար «աստղ» ստացած Սամվել Ալեքսանյանի միջև. վերջինս այլևս չի երևում «այդ կողմերում»։
Արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետ Արթուր Ելոյանը տուգանվել է 50 հազ. դրամի չափով:
Շաբաթ օրվա շտաբի ձևավորման նիստից հետո՝ կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։
Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:
Աճուրդի է հանվել տոնական ընթրիքի կերակրացանկը, որը հրավիրվել էր ի պատիվ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլտոնի 2011-ին կայացած ամուսնության: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, օնլայն աճուրդով զբաղվում է Nate D. Sanders աճուրդի տունը: