
Վթար՝ Մխչյան գյուղի մոտ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 49-րդ կմ-ում` Մխչյան գյուղի սկզբնամասում, «Մերսեդես C180» մակնիշի 34 VZ 783 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: