Բաժիններ՝

Ալիևն օրենք է ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել, որի համաձայն, 2015 թվականի նոյեմբերի 1-ից 2 տարով արգելվում են ձեռնարկատերերի ստուգումները, հայտնում է contact.az-ը:

Օրենքի համաձայն՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը իրականացվելու են միայն հարկային ստուգումներ, ստուգումներ կիրականացվեն նաև բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի, երկրի ազգային և տնտեսական անվտանգության դեպքում:

Բացի այդ՝ օրենքը չի տարածվում այն ստուգումների վրա, որ անցկացնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:

Հրամանով հաստատվել է դեպքերի ցանկը, որոնք կարող են ստուգումների ժամանակ ներկայացնել լուրջ վտանգ մարդկանց կյանքի ու առողջության, նաև երկրի անվտանգության ու տնտեսական շահերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս