
Արքայազն Ուիլյամի ու Քեյթի հարսանեկան ընթրիքի կերակրացանկը հանվել է աճուրդի

Աճուրդի է հանվել տոնական ընթրիքի կերակրացանկը, որը հրավիրվել էր ի պատիվ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլտոնի 2011-ին կայացած ամուսնության: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, օնլայն աճուրդով զբաղվում է Nate D. Sanders աճուրդի տունը:
Զույգի հարսանեկան արարողությանը մասնակցել է 1,9 հազար մարդ, սակայն հարսանեկան ընթրիքին հրավիրվել էր ընդամենը 300 մարդ:
Հարսանեկան կերակրացանկը պատրաստված է բացիկի թղթից ու զարդարված է գունավոր նախշերով ու արքայազն Չառլզի հերալդական նշանով:
Հանդիսության հյուրերին հյուրասիրել են, մասնավորապես, մարինացված սաղմոն Սաութ-Ուիսթից, վինձորյան սոուսով օրգանական գառ ու բերքշիրյան մեղրով պաղպաղակ:
Վաճառքի հանված կերակրացանկը պատկանել է հյուրերից մեկին: Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: