![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/image23765942_2740a438d887e99e339e2032ce0c1f7f.jpg)
Նվազագույնը 5 մարդ է զոհվել, ևս 5-ն ստացել են վնասվածքներ Ստամբուլում ուղևորատար ավտոբուսի ու մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Թերթի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը փորձել է թաքնվել իրեն հետապնդող ոստիկանության աշխատակիցներից ու դուրս է եկել ավտոբուսի համար նախատեսված գիծ:
Նշվում է, որ ավտոմեքենայում գտնվել է 6 մարդ, որից 5-ը ավտովթարի հետևանքով մահացել է ստացած վնասվածքներից:
Մնացած տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: