Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Պալմիրայի պատմական սյունաշարը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են 3 հնագույն սյուները:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդկերպ իսլամիստները սպանել են երեք պատանդների՝ նրանց կապելով սյուներին, հայտնում է BBC-ին:
«Զինյալները սյուներին են կապել երեք մարդու, որոնց ձերբակալել էին Պալմիրայում ու պայթեցրել են նրանց»,- հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:

Պալմիրայի բնակչի ու տեղի ակտիվիստներից մեկի խոսքով՝ ԴԱԻՇ-ը խոստացել է հրապարակել սպանվածների անունները:

Նման կերպ ԴԱԻՇ-ը ցանկանում է գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը:
ԴԱԻՇ-ի ջիհադիստների տեսանկյունից՝ հնագույն հուշարձանների ոչնչացումը անհրաժեշտ քայլ է «ազգայնականության օրակարգի» տեսանկյունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ահաբեկիչները Պալմիրայում պայթեցրել էին Հաղթական կամարը, որը կառուցվել էր Հին Հռոմի ժամանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս