Բաժիններ՝

Կախա Կալաձեն Միլանում դարձյալ հանդիպել է «Գազպրոմի» ղեկավարի հետ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Հանդիպմանը քննարկվել է ռուսական գազի տրանզիտի հարցը Վրաստանի տարածքում ու դրա կոմերցիոն մատակարարումները»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, 2014 թվականին «Գազպրոմը» Վրաստանին է մատակարարել 0,3 մլրդ խմ գազ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը նիստերից մեկի ժամանակ քննարկման դնել «Գազպրոմի» հետ բանակցությունների հարցը: Վրաստանի կառավարությունն անտեսել էր երկրի նախագահի պահանջը:

Վրացի փորձագետներն ու քաղաքական գործիչները կոչ են անում իշխանություններին մեծ զգուշություն ցուցաբերել «Գազպրոմի» հետ հարաբերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս