Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում, Հնդկաստանում ու Պակիստանում. փրկարարական աշխատանքները շարունակում են
Աֆղանստանում, Պակիստանում ու Հնդկաստանում շարունակվում են փրկարարական ու որոնողական աշխատանքներն այն շրջաններում, որոնք տուժել են երեկ տեղի ունեցած 7,5 բալ երկրաշարժի հետևանքով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է աֆղանա-պակիստանյան սահմանագծի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ մահացել է 260 մարդ, հարյուրավոր բնակիչներ տուժել են:
Երկրաշարժի ցնցումները զգացել են անգամ կենտրոնաասիական երկրների բնակիչները: Երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտը գտնվել է Աֆղանստանի Ֆայզաբադ քաղաքը: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալով՝ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 200 կմ խորության վրա:
Վերջին տվյալների համաձայն՝ Պակիստնում երկրաշարժը խլել է նվազագույնը 214 մարդու կյանք, Աֆղանստանում՝ 52, ավելի քան 1800 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Աֆղանստանի Տախար նահանգում աղջիկների դպրոցում երկրաշարժի ժամանակ 12 աշակերտուհի է զոհվել, ևս 25 աղջիկ հոսպիտալացվել է:
Պակիստանում զոհերի մեծ մասը երկրի հյուսիսային շրջաններից են:
Ենթակառուցվածքների բացակայության պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ:
Դելիում, ինչպես նաև Պակիստանի ու Աֆղանստանի մայրաքաղաքում կատարվում է բնակիչների տարհանում: