Թուրքիայում 30 մարդ է ձերբակալվել ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է նվազագույնը 30 մարդու, ում կասկածում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն՝ հակաահաբեկչական գործողությունը դեռ շարունակվում է Կոնիա նահանգի նույնանուն ադմինիստրատիվ կենտրոնում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Դիարբեքիրում նմանատիպ հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել է 7 զինյալ, ևս 12-ը կալանավորվել է:
Հրաձգության ընթացքում սպանվել էր նաև 2 ոստիկան, 4-ն ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: