Բաժիններ՝

Մոսկվայում հայտնաբերվել է հասարակաց տուն, որտեղ մարմնավաճառները հայտնի մարդկանց կանայք են (տեսանյութ)

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները հունվարի 31-ի գիշերը Մոսկվայի Սադովայա-Սամոտեչնայա փողոցի վրա հայտնաբերել են յուրօրինակ հասարակաց տուն: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ այդ հասարակաց տանն աշխատում էին միայն որոշակի շրջանակներում հայտնի ազդեցիկ մարդկանց կանայք:

Հատուկ գործողությունների ժամանակ հետախույզները ձերբակալել են 3 մարմնավաճառների, որոնց խոսքերով` հասարակաց տանն աշխատում են ընդհամենը 10 մարմնավաճաառներ:

Ապօրինի բիզնեսով զբաղվողները կանանց ընտրում էին նրբանկատորեն՝ աշխատանքի վերցնելով միայն լավ համբավ ունեցող մարդկանց կանանց: Այս պահի դրությամբ բոլոր աղջիկները վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ապօրինի մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարգարիտա Մասլովայի խոսքերով` այս հասարակաց տունը տարբերվում է նրանով, որ այնտեղ աշխատում են միայն լավ համբավ ունեցող մարդկանց կանայք.

«Աղջիկների խոսքերով` իրենք ամեն շաբաթ բուժզննում էին անցնում, իսկ իրենց առողջության մասին անձամբ հոգում էր այսպես կոչված՝ «մամկան»,-ասել է Մասլովան:
Այժմ իրավապահները որոնում են այս անօրինական բիզնեսի կազմակերպիչներին: Հասարակաց տուն պահելու համար նրանց հասնում է մինչև 5 տարի ազատազրկում:

Աղբյուրը՝ crimerussia.ru

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս