10 թունավոր մթերք, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր

elle.ru կայքը կազմել է այն 10 թունավոր մթերքների ցանկը, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր:

araxis1. Շատերը կարծում են, թե արախիսը, ինչպես ընկույզը, օգտակար է: Ըստ կայքի՝ առանց որոշակի գենի ներարկման՝ այն չի պահպանվում, իսկ այդ գենը վտանգավոր է առողջության համար:

ilra2. Իր սկզբնական վիճակում և քիչ օգտագործելու դեպքում կարմիր ձկնկիթն օգտակար է:

Այն շատ կարճ է պահպանվում, այդ պատճառով հաճախ են դրանում ներարկում նյութեր, որոնք կարող են վնասել առողջությանը:

konfet3. Բարբարիս կոնֆետները ևս նկարող են վտանգավոր լինել, քանի որ, ըստ կայքի, դրանք պատրաստվում են քիմիական նյութերի օգտագործմամբ:

 

4. Մենք արդեն սովորել ենք, որ երշիկեղենն առողջ սննդի շարքին չի կարելի դասել:

5. Շպրոտը պարունակում է որոշակի նյութեր, որոնք, հավաքվելով օրգանիզմում, կարող են անցանկալի հետևանքների պատճառ դառնալ:

kat6. Ըստ կայքի՝ վնասակար կարող է լինել նաև երկար ժամանակ պահպանվող կաթնամթերքը:

Եթե կաթը երկու շաբաթից ավելի պահպանման ժամկետ ունի, նշանակում է՝ դրանում հակաբիոտիկներ կան:

dzmeruk7. Նախկինում ձմերուկը վաճառքում հայտնվում էր օգոստոս ամսից ոչ շուտ:

Այսօր ձմերուկ կարելի է գնել ողջ տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ դրանք աճեցվում են քիմիայի արդյունքում:

hav8. Այսօր վաճառքում հայտնվում են նաև հավի մսեր, որոնք ստացվում են հորմոնների ներարկման արդյունքում:

9. Ըստ կայքի՝ որոշ մասնագետներ պնդում են, որ հալեցրած պանիրը չի մարսվում օրգանիզմի կողմից:

10. Քաղցր գազավորված ըմպելիքները շաքարի, քիմիայի և գազերի միախառնման արդյունք են: Դրանք և՛ ավելորդ քաշի ավելացման պատճառ են դառնում, և՛ վնասում են օրգանիզմին:

 

Տեսանյութեր

Լրահոս