Բաժիններ՝

Լյուդմիլա Սարգսյան. ՀՀ իշխանությունը 20 մլրդ դոլար է կողոպտել

«Իշխանությունը խուսափում է անհերքելի փաստերը հանրությանը տեսանելի դարձնելուց»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով հոկտեմբերին ոչ իշխանական ուժերի ներկայացրած կառավարման ճգնաժամի մասին նախագծի մասին:

Ըստ Սարգսյանի՝ իշխանությունը ներքին ամեն ինչ վերահսկում է՝ կոռուպցիա և այլն, բայց տնտեսության բոլոր ոլորտները չեն կարող վերահսկել: Պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը 20 մլրդ դոլար է կողոպտել, կամ ՀՆԱ 70%-ը, աղքատության մակարդակն աճում է երկնիշ թվերով, Սերժ Սարգսյանի պաշտոնի գալու ժամանակ աղքատ էր բնակչության 20%-ը, այժմ՝ 37%-ը, երկիրն ընդմիշտ լքողների թիվն աճում է, այս տարի 20%-ով ավելացել է և կազմել 300 հազար մարդ:

«Եթե գոյություն չունի կառարման ճգնաժամ, ինչո՞ւ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում արտագաղթը կասեցնելու համար»,- ասաց Լ.Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս