Արևելյան թեյ՝ օրգանիզմը պարազիտներից ու տոքսիններից մաքրելու համար
Fitfoodhouse.net կայքը ներկայացրել է ավանդական բաղադրատոմս, որը կարող է բուժել ավելի քան 50 տարբեր հիվանդություններ:
Այն պարունակում է արևելյան համեմունքներ, որոնք իսկապես բուժում են, դրանց թվին են պատկանում այնպիսի համեմունքները, ինչպիսիք են՝ քրքումը, կոճապղպեղը, դարչինը, հիլը և մեխակը:
Դեռևս հին ժամանակներից քրքումն օգտագործվել է Հնդկաստանում՝ հիվանդության, սրտխառնոցի, օրգանիզմից տոքսիններն և աղիքային պարազիտները դուրս բերելու համար: Այժմ ապացուցվել է, որ այն նաև օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղն ու «dementia» կոչվող ուղեղի հիվանդությունը:
Մյուս կողմից՝ մեխակը տաբեր վիրուսների դեմ բուժման լավագույն միջոցն է, իսկ կոճապղպեղը խթանում է արյան շրջանառությունը:
Բաղադրատոմսը
1. ½ թ/գ կոճապղպեղ
2. ½ ճ/գ դարչին
3. ½ թ/գ մեխակ
4. 1/6 թ/գ քրքում
5. մի փոքր հիլ
6. 1,5 բաժակ ջուր
7. ½ բաժակ կաթ
8. մի փոքր մեղր
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչներն ու վրան ավելացրեք 1.5 բաժակ եռացրած ջուր: Եթե համեմունքներն աղացած չեն, ապա պետք է թեյը բաղադրիչների հետ թողնել, որ 5 րոպե եռա: Մի լավ խառնեք և ավելացրեք ½ բաժակ կաթ: Կարող եք օրվա ընթացքում խմել այնքան, որքան ցանկանում եք: Այս թեյն էներգիայի աղբյուր է, բացի այդ, օգնում է օրգանիզմը մաքրել պարազիտներից և տոքսիններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը