Բաժիններ՝

Կադիրովն ուկրաինական բանակի կողմից հանդես եկող չեչեններին կոչ է արել վերադառնալ հայրենիք

RBC-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ուկրաինական բանակի կողմից մարտնչող չեչեններին կոչ է արել վերադառնալ տուն: Դրա համար պատճառ է դարձել Իսա Մունաևի զոհվելու մասին տեղեկատվությունը:

Կադիրովն Instagram-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին չեչենների մասնակցությունն արկածախնդրություն է. «Անմիջապես կա՛նգ առեք: Դա մեր պատերազմը չէ: Անհապաղ վերադարձե՛ք տուն: Դա ձեզ համար ողջ մնալու հնարավորություն է: Այլապես ձեզ նույնպես կմատնեն հոսքի»:

Կադիրովն ընդգծել է, որ Եվրոպայում բնակվող չեչեններին Ուկրաինայի քաղաքացիական պատերազմին ուղարկելով զբաղվում են Ահմեդ Զակաևն ու նրա նմանները: Ուշագրավ է, որ ավելի վաղ Կադիրովը քանիցս հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել Ուկրաինայի արևելքի ռազմական գործողություններին:

2014 թվականի դեկտեմբերի կեսերին Կադիրովը «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է լքել զբաղեցրած պաշտոնը՝ Դոնբասի անջատողականներին օգնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս