Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը , 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 7-ին, 8-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Փետրվարի 4-գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում են տեղումներ:
Երևանի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.00C (1987թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.40C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն