ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ.

«Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:

Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:

Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում»։

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728