
Հակոբ Հակոբյանի փաստաբանը հայտարարում է՝ իր պաշտպանյալը որևէ մեղավորություն չի ընդունում. ԳԱԼԱ

Ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի փաստաբանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աշոտ Ղազարյանը:
Հակոբյանի ձերբակալությունն իրականացրել է ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: Մեղադրանքը կապված է նրա տնտեսական գործունեության հետ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբանն ընդգծեց, որ հանդիպել է Հակոբ Հակոբյանի հետ: «Նա կասկածյալի կարգավիճակում է: Բնականաբար Հակոբ Հակոբյանը որեւէ մեղավորություն չի ընդունում եւ իր պաշտպանական միջոցները ձեռնարկում է»,- ասել է Աշոտ Ղազարյանը:
Վերջինս քրեական գործի նյութերին ամբողջ ծավալով դեռեւս ծանոթ չէ, ուստի չկարողացավ մեկնաբանել, թե կոնկրետ որ ժամանակահատվածում է նախկին պատգամավորը խուսափել հարկերը վճարելուց: Հակոբ Հակոբյանի փաստաբանը չբացառեց, որ առաջիկայում նաեւ այլ փաստաբաններ կարող են ներգրավվել այս գործում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: