Կաշառքի համար մեղադրվող դատավորը կմնա կալանքի տակ. «Փաստինֆո»
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Խաչատուր Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորման վերաբերյալ որևէ հիմք առաջին ատյանի դատարանի որոշման մեջ չի նշվել:
«Կալանավորման հիմքերի վերաբերյալ պատշաճ ապացույցներ չկան,-ասաց Կարեն Թումանյանն ու հավելեց,- երկրորդ`կալանավորումը օրենքի հիման վրա չի եղել»:
Փաստաբանի խոսքով՝ Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության մեջ քննչական մարմինը որևէ հիմք չի ներկայացրել:
«Եթե լիներ, կասեինք` այս հիմքը բավական չէ, որևէ հիմք չի ներկայացրել,- ասաց նա,- ասում են քանի որ մարդը ծանր հանցագործություն է կատարել, ենթադրվում է, որ կատարել է, հետևապես իրեն պետք է կալանքի տակ պահենք, ինչը իրենից ենթադրում է, որ կարող է խուսափել պատժից, խոչընդոտել նախաքննությանը և այլն: Դատավորն էլ ասել էր` «Այո՛»»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: