Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ իր երկիրը պլանավորում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ ստեղծել Չինաստանի հետ համագործակցությամբ:
«Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»:
Սաուդյան Արաբիան անապատում ունի առնվազն 5 հրթիռային բազա:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի ակտիվ ու արդյունավետ իրականացվի: Դրա համար բացի ինստիտուցիոնալ լուծումներից, քաղաքական կամք է հարկավոր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը
«Ճիշտն ասած, ինձ համար մի փոքր անհասկանալի է՝ քաղաքական հայտարարութունը, թե «Սահմանադրությանը չի համապատասխանում» տերմինը: Քաղաքական հայտարարությունն ընդամենը խոսում է այն մասին, որ կան լուրեր կամ շրջանառվում են լուրեր: Դրա հակասահմանադրականությունը ո՞րն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ «իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»:
Իրանում օրական արդյունահանվում է 2.7 միլիոն բարել նավթ և 600 միլիոն խորանարդ մետր գազ:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում արված հայտարարությունից մի հատված. «…շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխաիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով փետրվարի 25-26-ին կմեկնի Ադրբեջան:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայատարարել է Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Իրակլի Շոթաձեն:
ԻՊ-ի զինյալները փակում են համալսարաններն ու կանանց արգելում են սովորելու նպատակով գնալ երկրի մյուս շրջաններ:
Երրորդ երկրները չեն կարող ազդել այդ գործընթացի վրա:
«Սիբիրի ուժ» և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերն իրագործվելու են:
«Ընդգծվեց այն կարմիր գիծը, որը խորհուրդ չի տրվում խախտել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ուժերին, քանի որ դա հղի է բավականին կանխատեսելի բացասական հետևանքներով, որի օրինակը մարտի 1-ի դեպքերն էին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Մարտունու շրջանի Գիշի գյուղը մանկապարտեզ չունի, այս հարցն առավել շատ հուզում է նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողներին։ Ծնողների միակ «գանգատը» մանկապարտեզի բացակայությունն է։
Մենք` «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուներս հայտնում ենք, որ սկսած 2007 թվականից մինչև օրս մեզանից ոմանք ամբողջությամբ, իսկ ոմանք էլ մասնակի կատարել են նշված շենքերում ձեռք բերված բնակարանների դիմաց նախնական պայմանագրերով նախատեսված վճարումները, վերանորոգել, կահավորել և փաստացի բնակվում են իրենց պատկանող բնակարաններում:
«Ազատամարտիկների դաշինքը» հայտարարություն է տարածել, որով բոլորին մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին։
Մեհեդն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում զինված դիմակայության հիմնական ու միասնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը:
«Հայաստանյան քաղաքական գործիչները խոսում են, ելույթ են ունենում, ինչպես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, խորհրդարանականները խոսում են՝ ինչպես տաքսիստները: Այսպես ոչինչ հնարավոր չէ փոխել: Ոչ մի հեղափոխություն ոչ մի համակարգային փոփոխության չի հանգեցնի, քանի որ չի լինի հեղափոխություն, եթե նույնիսկ այն պատահի: Սա է հասարակության առանցքային խնդիրը»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վալերի Մեսրոպյանն ազատվել է ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:
Վերլուծությունները կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։
Մեկ տարում պետպարտքն աճել է ավելի քան 300 միլիոն մանաթով:
Նորք Մարաշ թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի արդյունքում տուժած երեխային Նորք Մարաշի հիվանդանոցից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Իշխանությունները պայքարում են ախտանիշների դեմ, նրանք չեն կարող պայքարել պատճառների դեմ, նրանք կարող են վերացնել այդ պատճառների նկատմամբ հասարակական արձագանքը: Հայտնվեց Ծառուկյանն իր այդ հայտարարությամբ և նրանք դա արեցին, իրենց համար դա հեշտ գործ է դա: Բայց չէ՞ որ սա ախտանիշն է, խնդիրը դրանում չէ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Շնորհակալ եմ, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված խնդրանք-առաջարկս ընդունվեց: Առավոտյան արդեն ստացել եմ ձեզանից բազմաթիվ նոր գրքեր:
Ֆիլմի ստեղծողները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը հետաքրքրում է շատերին. իրականում ո՞վ է այդ մարդը:
«Ես հիասթափված չեմ: Մեր ժողովուրդը թող չհիասթափվի այսպիսի բաներից, նախ չպետք է ոգևորվի ի սկզբանե, որ հետո էլ հիասթափվի, այդ էր պակաս, այսպիսի բաներից հիասթափվի մեր ժողովուրդը»: