Բաժիններ՝

Գերմանիայում ցուցադրել են Պուտինի կյանքի գաղտնիքների մասին փաստագրական ֆիլմ

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ ZDF հեռուստաընկերությունը փետրվարի 17-ի երեկոյան փաստագրական ֆիլմ է ցուցադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

Ռեժիսոր Միխայիլ Ռենցը որոշել է «Պուտին. Մարդու պատկերը» (Mensch Putin) ֆիլմում Պուտինին ներկայացրել ոչ թե դասական հեռուստատեսության օրինակով, այլ՝ վերլուծելով նրա կյանքի շրջադարձային պահերը և բացահայտելով Ռուսաստանի նախագահի գաղտնիքները:

Ռենցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ֆիլմի ստեղծողները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը հետաքրքրում է շատերին. իրականում ո՞վ է այդ մարդը (Վլադիմիր Պուտինը), որը 2000 թվականից իշխում է Ռուսաստանում:

Հենվելով արևմտյան հատուկ ծառայությունների գաղտնի տվյալների վրա՝ ֆիլմի հեղինակները պատմում են Դրեզդենում (Գերմանիա) ծառայելիս ալկոհոլի ու երեկույթների հանդեպ Պուտինի հակումների մասին, այն մասին, թե նա ինչպես է տարված եղել կանանցով և հաճախ ծեծի է ենթարկել կնոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս