Սաուդյան Արաբիան կգնի բրիտանական արտադրության բալիստիկ հրթիռներ՝ կապված Իրանի հետ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը որոշել է գնել բրիտանական արտադրության բալիստիկ հրթիռ:
Մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ գնելու որոշումը կապված է Իրանից բխող սպառնալիքի հետ: Այս մասին հայտնել է Times թերթը, որի պնդմամբ՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպել են հրթիռներն արտադրողների հետ:
Թերթի հետ զրույցում Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրում առկա հրթիռային ծրագիրը բավականաչափ արդյունավետ է, սակայն իրենց մշտապես պատրաստ են դրա զարգացմանը:
Ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան անապատում ունի առնվազն 5 հրթիռային բազա: Սաուդցիներն իրենց առաջին բալիստիկ հերթիները 1987 թվականին գնել են Չինաստանից: Փորձագետների խոսքերով՝ Սաուդյան Արաբիան ու Իրանը ներկայումս բախվել են Եմենի տարածքում, ուր վերջին շրջանում շիա ապստամբներն իրականացրել են պետական հեղաշրջում: