Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Եթե ձեռք բերվի համապատասխան պայմանավորվածություն, ապա ածուխը կարող է Իրան մատակարարվել Տագանռոգի նավահանգստի միջոցով:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, թե ինքը չի կարող պատասխանել Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի բանավոր և գրավոր հայտարարություններին:
Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում «Ժառանգության» հավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ: Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները:
Վյաչեսլավ Չիրիկբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել փետրվարի 10-15-ին:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից: Նշել էինք նաև, որ մենք այս օրերին փորձել էինք բազմիցս Խ. Սուքիասյանից անձամբ ճշտել հանդիպման շարժառիթը, սակայն շուրջ 1 շաբաթ գործարարի օգնականը չէր կարողանում կապ հաստատել նրա հետ:
Իրանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել են երկու փուլով` 2012 թվականի մարտի 2-ին ու մայիսի 4-ին:
«Մարտի 1-ին կլինի շատ հուժկու հանրահավաք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Խոսքն առաջին հերթին գնում է օտարազգիների մասին, որոնք ամուսնություն են ձևակերպում` Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կամ էլ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Այս սարսափելի միջադեպը միեւնույն ժամանակ շատ խորհրդավոր է: Քանզի կան լուրջ կասկածներ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք են ներխուժել Ավետիսյանների տուն եւ միաժամանակ սպանել ընտանիքի բոլոր անդամներին:
Այսօրվա ասուլիսի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած հոդվածին, որը վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ասաց. «Ես այդպիսի սկզբունք ունեմ՝ այդ անձի գորոծողությունները կամ հայտարարությունները չեմ մեկնաբանում»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
Համանախագահների այցի հիմնական նպատակը եղել է հունվարին բռնությունների վտանգավոր աճից հետո հրադադարը խստապես պահպանելու կոչով կողմերին դիմելը:
«Մենք փորձում ենք այստեղ բացատրել, որ հայ տղամարդը նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու երեխայի վրա ձեռք չի բարձրացրել, էլ ուր մնաց՝ սեփական երեխայի»:
«Մենք չէինք նախատեսել, որ այսպես միանգամից հրապարակայնորեն հանդես կգանք, այս ֆորսմաժորային իրավիճակը մեզ պարտադրեց անպայման հանդես գալ և ներակայանալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ` խոսելով մտավորկանաների կողմից հրապարակված հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազատ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից՝ ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի մարտի 1-ին:
Գործարար Փայլակ Հայրապետյանն արդեն 2 ամիս է՝ տեղեկություն չունի օֆշորային հայտնի գործի քննությունից: 168.am-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինն իրեն 2 ամիս է՝ չի հրավիրել՝ մասնակցելու որոշակի գործողությունների: Գործարարի խոսքով՝ կատարավել է խմբակային հանցագործություն:
Վահան Բաբայանն ասաց, թե չի ցանկանում անդրադառնալ հոդվածին, քանի որ դրա կարիքը, նրա համոզմամբ, ամենևին չկա: Ըստ նրա` ընդհանուր առմամբ նման մեկնաբանությունները հարիր չեն երկրի առաջին նախագահին: «Իր գործունեության համար ամեն մարդ ինքը պետք է պատասխան տա»,- նկատեց Բաբայանը` շարունակելով, որ եթե մարդիկ խոսում են խառնակիչների խմբակի մասին և նման հայտարարություններ են հնչեցնում, պարտավոր են անուններ նշել և այլ կենտրոնների անունները` ևս:
Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները:
Լոռու մարզում ահասարսուռ դեպք է գրանցվել. 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին:
Այս մասին սենատորներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մաքսիմ Օրեշկինը:
«Ես Ծառուկյանի փոխարեն պատասխան չեմ կարող տալ և ասել, թե նա ինչ մտածեց այս իրավիճակում, բայց Ծառուկյանը, մեր ունեցած տեղեկություններով, կշեռքի նժարին դրեց այն, որ իշխանությունները կգնան արյունահեղության, նա զգաց, որ արյան հոտ է գալիս: Նա պարզապես տակտիկական նահանջի ճանապարհը բռնեց»,- ասում է նա:
Այս մասին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Չիրկովը:
Երեկ մի խումբ մտավորականներ հայտարարություն էին տարածել, որով հայտնել էին իրենց մտահոգությունը երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այդ հայտարարության տակ ստորագրել են Ազատ Եղիազարյանը (Բանասիրական գիտությունների թեկնածու), Կարինե Դանիելյանը (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Թաթուլ Մանասերյանը (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Ֆերդինանդ Առաքելյանը (Քանդակագործ), Բենիամին Միրզոյանը (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան), Արմեն Հովսեփյանը (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի […]
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակած իր «Սրտի խոսքը» վերնագրով հոդվածում անդրադարձել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սխալներին և ԲՀԿ-ում առկա «խառնակիչներին»:
68-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր տանը կից ավտոնտնակում՝ առաստաղից մետաղալարով կախված:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Երևան Մոլ» հանրախանութում գործող Electronics Planet տեխնիկայի խանութը ակցիա էր կազմակերպել էր, և ըստ ակցիայի՝ խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա էր վաճառվելու ընդամենը 1000 ՀՀ դրամով։ Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե ակցիայի արդյունքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրախանութում, «Երևան Մոլի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ակցիայի շնորհիվ հանրախանութն իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: