Չավուշօղլուն հաջորդ շաբաթ Ադրբեջանում կքննարկի ԼՂ-ի հարցը

Թուրքական Akşam‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով փետրվարի 25-26-ին կմեկնի Ադրբեջան: Այցն իրականացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կանոնավորապես իրականացվող բարձրաստիճան այցերի շրջանակներում:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը, որի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի այցի ժամանակ կայանալիք հանդիպումներում քննարկվելու են Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների օրակարգում գտնվող երկկողմ թեմաները:

Բանակցությունների ժամանակ համապարփակ ձևով քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչը հատկապես վերաբերվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728