«Գազպրոմը» չի վախենում անգամ մեկ բարել նավթի համար 30 դոլար գնից. Կրուգլով
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» Բելառուսի հետ սկսել է հաշիվները վարել ռուբլով: Բելառուսը Ռուսաստանից տարեկան գնում է 20 միլիարդ խորանարդ մետր գազ:
«Գազպրոմի» ֆինանսա-տնտեսական դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կրուգլովը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն վաղուց է Բելառուսի հետ գազի համար վճարումների հարցում անցում կատարել ռուբլուն: Կրուգլովը հավելել է, որ «Գազպրոմը» չի վախենում անգամ մեկ բարել նավթի համար 30 դոլար գնից:
Նա ընդգծել է, որ «Գազպրոմն» ունի իրադարձությունների այդպիսի զարգացման համար նախատեսված պլաններ, և եթե նավթի գինը նվազի ընդհուպ մինչև 30 դոլարի, ապա «Գազպրոմը» շարունակելու է իրագործել իր ներդրումային պլանները.
«Գազպրոմը գտնվում է բավական լավ ֆինանսական վիճակում և ունի ամրության բավական պաշար: «Սիբիրի ուժ» և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերն իրագործվելու են: Անկասկած է, որ իրագործվելու են մեր բոլոր ներդրումային պլանները»: