Իրանը սպառնում է կրճատել նավթի ու գազի մատակարարումները
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հայտարարել է, որ Արևմուտքն իր սահմանած տնտեսական պատժամիջոցներով ձգտում է սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը:
Խամենեին ընդգծել է, որ եթե Արևմուտքը խստացնի այդ պատժամիջոցները, ապա Թեհրանը, ի պատասխան, կարող է կրճատել նավթի ու գազի մատակարարումները. «Գազն անհրաժեշտ է Եվրոպային ու համայն աշխարհին: Իրանն ունի գործիք, որը կարող է կիրառել որպես պատժամիջոց, եթե դա համարի անհրաժեշտ»:
Խամենեին հավելել է, որ եթե իրենք չդիմադրեն Արևմուտքի ճնշմանը, ապա Իրանի միջոիկային ծրագրի հարցում կլինեն նոր սահմանափակումներ ու նոր պատժամիջոցներ: Իրանում օրական արդյունահանվում է 2.7 միլիոն բարել նավթ և 600 միլիոն խորանարդ մետր գազ: