Բաժիններ՝

Երբեմնի ամենահարուստ հայ գործարարին անգամ տնից են զրկել. նա վարձով է ապրում. shamshyan.com

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին անգամ իր տնից են դուրս հանել: Վերջինս ստիպված վարձով է ապրում:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա նշեց, որ իրեն սնանկացնելուց հետո միակ ուրախալի նորությունն այն է, որ Եվրադատարանն իր ուղարկած գործերը վարույթ է ուղարկել:

Մինչ այդ տեղեկացրել էինք, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Փայլակ Հայրապետյանին:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը:

«Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրել էր նա: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել նաեւ Փայլակ Հայրապետյանի առանձնատունը, Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը:

«Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր Փ. Հայրապետյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս