Բաժիններ՝

ՌԴ-ը Մերձդնեստրում ու Ղրիմում վարձկաններ է պատրաստում «հիբրիդային պատերազմի» համար. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Մերձդնեստրի ու Ղրիմի տարածքում ահաբեկիչներ ու ռեզերվիստներ է պատրաստում Ուկրաինայի դեմ «հիբրիդային պատերազմ» վարելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Պետր Մեհեդը:

Նրա խոսքերով՝ չնայած նրան, որ Ռուսաստանն ու ապօրինի զորամիավորումները պարբերաբար խախտում են Մինսկյան պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի ղեկավարությունն իր բոլոր ջանքերը կգործադրեն Դոնբասում արյունահեղության դադարեցման, խաղաղ կարգավորման ու սառեցված հակամարտության առաջացումը բացառելու համար:

Մեհեդն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում զինված դիմակայության հիմնական ու միասնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի զգալի քանակությամբ զորքերը գաղտնի գտնվում են Ուկրաինայի տարածքում ու անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին.

«Միևնույն ժամանակ Մերձդնեստրի ու Ղրիմի տարածքում տեղի է ունենում վարձկանների նախապատրաստում: Ռուսական կողմն այդ հրապարակներն օգտագործում է հիբրիդային պատերազմ վարելու նպատակով ահաբեկիչներ ու ռեզերվիստներ նախապատրաստելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս