Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության է արժանացրել զինված ուժերի թվակազմի մեծացնելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության է արժանացրել զինված ուժերի թվակազմը մեծացնելը: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 270 պատգամավոր: Օրինագիծը Գերագույն ռադայի դիտարկմանը ներկայացրել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Օրինագծի համաձայն՝ ուկրաինական բանակի թվակազմը հասցվում է մինչև 250.000 մարդու, որոնցից 204.000-ը զինծառայողներ են: Փաստաթղթում նշված է, որ հատուկ ժամանակներում կարող է մեծացվել Ուկրաինայի զինված ուժերի թվակազմը: Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերի թվակազմը կազմում էր 184.00 մարդ:

Օրինագծին կից բացատրագրում այդ փոփոխությունը հիմնավորվում է երկրի ազգային անվտանգության սպառնալիքով, որն այժմ կրում է երկարաժմկետ բնույթ: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: Նախագահից առաջ վարչապետ Արսենի Յացենյուկն է մտադիր եղել խորհրդարանին ներկայացնել զինված ուժերը մինչև 250.000 մարդու հասցնելու մասին օրինագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս