
Ֆինլանդիան չի պլանավորում մոտ ժամանակներս անդամակցել ՆԱՏՕ-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինլանդիան չի պլանավորում մոտ ժամանակներս անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը. «Չեմ կարծում, թե անդամակցումը տեղի կունենա մոտ ժամանակներս»:
Նա ընդգծել է երկրի ներսում այդ գործընթացին աջակցելու կարևորությունը. «Մեզ մոտ խորհրդարանական բոլոր կուսակցությունների միջև առկա է կոնսենսուս, որ հաջորդ կառավարության լիազորությունների ժամկետում մենք չենք բացառելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորությունը: Հնարավոր է նաև, որ պատրաստվի հաշվետվություն, թե դա ինչ կտա Ֆինլանդիային»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը այդ երկրի ներքին խնդիրն է:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ֆինլանդիան խորհրդարանական ընտրություններից հետո կարող է ներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ: