Բաժիններ՝

ՌԴ-ը ցավում է, որ ԵՄ-ը շարունակում է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել իր հանդեպ. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ցավում է, որ ԵՄ-ը շարունակում է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հանդեպ.

«Մեզ համար շատ ցավալի է, որ ԵՄ-ն իր քաղաքականությունում շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերություններում կառուցողականություն չփնտրելու գիծը: Պատժամիջոցները կարող են զգալի հարված հասցնել եվրոպական ընկերությունների տնտեսական գործունեությանը»:

Լուկաշևիչն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Կիպրոսի հետ համագործակցությունը, եթե անգամ դա դուր չի գալիս որևէ մեկին. «Մենք զարգացնելու ենք (Կիպրոսի հետ) երկխոսությունը, քանի որ դա համարում ենք անհրաժեշտ: Իսկ նրանց, ում դա դուր չի գալիս, թող արտահայտեն իրենց մտածածը: Քարավանը շարունակելու է իր ուղին»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին երեկ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԵՄ-ը շարունակում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս