Բաժիններ՝

Ղրիմի մասին որոշում ընդունելիս ՌԴ ֆինանսների նախարարությանը չեն հարցրել, թե որքան կարժենա դա. Նեստերենկո

Forbes Woman-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն հայտարարել է, որ մեկ տարի առաջ ֆինանսների նախարարությանը չեն հարցրել, թե որքան կարժենա Ղրիմի մասին որոշումը:

Նեստերենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի այդ որոշումն անսպասելի է եղել ֆինանսների նախարարության համար: Նա ընդգծել է, որ Ղրիմի միացման մասին որոշումն ընդունել է բացառապես Ռուսաստանի նախագահը, ով դա չի համաձայնեցրել ֆինանսների նախարարության հետ՝ կապված տնտեսական տեսանկյունից այդ քայլի նպատակահարմարության հետ.

«Այդօրինակ որոշումներ կարող են ընդունվել միայն մեկ մարդու կողմից: Ճանաչելով նախագահին՝ կարող եմ ասել, որ նա չի կայացնում չմտածված որոշումներ: Սակայն հանուն արդարության, այսպես ասենք, որ մեզ համար դա նույնպես անսպասելի որոշում էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031