Չզարմանաք` խոսքը հենց պաշտոնական ցուցանիշների մասին է։ Այո, ձեզանից շատերը միգուցե արդեն հասցրել են տեղեկանալ, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` հանրաքվեին մասնակցած երևանցիների 52.92 տոկոսը (ընտրության մասնակցած 392119 երևանցիներից 207507-ը) «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վկաներից մեկը, ով տղամարդու որդու կինն է, հայտնել է, որ ամուսնու հայրը շուրջ 15 տարի տառապել է հոգեկան հիվանդությամբ և հաշվառված է բժշկական կենտրոնում: Դեպքի օրն ինքը տան հյուրասենյակում հեռուստացույց է դիտել: Այդ օրն ամուսնու հայրն անհանգիստ է եղել, որի պատճառով նրա կինը քնել է հյուրասենյակում գտնվող թախտի վրա: Ինքը երեխաներին պառկեցրել է քնելու, որից հետո հյուրասենյակում դիտել է հեռուստացույց, իսկ ամուսնու հայրը քնել է հյուրասենյակի կողքին գտնվող ննջասենյակում: Այդ ընթացքում ամուսնու հայրը հինգ րոպե ընդմիջումով երեք-չորս անգամ մտել է հյուրասենյակ, վառել է ծխախոտ և դուրս եկել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է կարծիքով Չեմպիոնների լիգայում թիմի հեռանկարների մասին:
«Բոլորս էլ գիտենք, որ մեզ մոտ գերակայությունը տրվում է տղամարդկանց` գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք գիտենք, որ հայ կինը բոլոր դարաշրջաններում եղել է ընտանիքի պահապանը, երեխաների դաստիարակողը և դեպի կրթություն տանողը։ Որտեղ կինը ոտք է դնում, այնտեղ ծաղկունք է ապրում։ Կարծում եմ, որ կինը շենացնողն է ամեն հարցում։ Մեր ղեկավարները պետք է մտածեն նաև այդ ուղղությամբ և առավել շատ կանանց ներգրավեն երկրի կառավարման գործում։ Սա մի փոքրիկ քայլ է` դեպի այդ մեծ փոփոխությունը»:
Ռուսական իրավապահ մարմինները Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հայտարարել են դաշնային հետախուզում, հաղորդում է «Интерфакс»-ը:
Եթե մեղավոր մարդը նահատակվի չարչարանքներով, նա անմիջապես սուրբ կդառնա՞: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Ցեզարի Կուխարսկին Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղի ժամանակ ներկա է գտնվել պատվավոր հյուրերի օթյակում:
Քուվեյթի հայկական համայնքի տագնապին հայերին ժամանակ էր տրվել ազատել այն շենքը, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իբրև հայկական եկեղեցի և առաջնորդարան: Շենքը, որ հայերն օգտագործում էին վարձակալական հիմունքներով, պատկանում է քուեյթցի արաբի:
«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչների այն շարքին է դասվում, որոնք հեռանում են իշխանությունից միայն այն դեպքում, եթե դրանից բացարձակապես հնարավոր չէ խուսափել այնպիսի պատճառներով, որոնք իր համար անհաղթահարելի բնույթ են կրում»։
Ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտը Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդա» նկարի տակ հայտնաբերել է գաղտնի նկար:
42-ամյա ֆուտբոլիստի վերջին խաղը դարձավ Բրազիլիայի առաջնության եզրափակիչ տուրի «Գոիյաս»-«Սան Պաուլու» հանդիպումը (0:1):
2014 թվականի ապրիլի 24-ին Արմավիր քաղաքում քաղաքացի Սամվել Հ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացի Օհան Հ.-ի և վերջինիս ընկերների հետ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Շահագրգիռ անձինք, այդ թվում` «Ոչ»-ի դիրքորոշում ունեցող կուսակցությունները և «Ոչ»-ի շտաբը, պետք է ֆիլտրեն, համակողմանի վերլուծեն, հավաքեն այդ բոլոր ընտրախախտումների դեպքերը: Եվ բոլոր դեպքերում Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ կլինի»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը:
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 11 ընտրատարածքային հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան գտնում է, որ եկել է Նեյմարի ժամանակը` «Ոսկե գնդակը» նվաճելու համար:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:16-ին, ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը:
Շատերին անհանգստացնում են գիշերային հոդացավերը: Շատերի կարծիքով` դրա միակ լուծումը դեղորայքների օգտագործումն է: Ինչպես հայտնի է՝ այդ ցավերից ամբողջովին ազատվել անհնար է, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր է կառավարել այս ցավը բնական միջոցներով:
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է հայկական կողմի ականանետային կրակից ոչնչացվում թշնամու առնվազն երեք բազա և մի քանի զինծառայող:
Կայացել են London Chess Classic շախմատային մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումերը: Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Խիկարու Նակամուրան հաղթել է Վիշվանաթան Անանդին:
«Քաղաքական գործիչները խնդիրներին լուծում են տալիս ֆիզիկական զենքի կիրառմամբ կամ նմանատիպ որոշումներ կայացնելու արդյունքում։ Կինոն, ընդհակառակը` մարդկությանը համախմբելու մեծ ուժ ունի»,- ասում է «Salento» կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի թիվ 150 տան մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ին:
Նիստերի դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում Լ.Զուրաբյանն ԱԺ քաղաքական մեծամասնությանը մեղադրեց ոճրագործության մեջ. «Կատարվել է ահավոր մի բան` ժողովրդի կամքի բռնաբարություն, ոտնահարվել է ժողովրդի կամքը»։ Նա խոստացավ, որ ՀԱԿ-ը սահմանված ժամկետներում ընտրակեղծիքների մասին փաստեր կհրապարակի, իսկ հետագա անելիքը, ըստ Զուրաբյանի, կախված է ժողովրդի վրդովմունքի աստիճանից և ակտիվությունից։
Րոպեներ առաջ, «Նոր Հայաստանի» Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության և հիմքի բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ահա մենք, մեր տեսակը և այն բոլոր վշտակոց տարիները սկսած ցեղասպանությունից մինչև երկրաշարժ և վերջապես Արցախյան պատերազմում մեր թափված արյամբ վաստակած հաղթանակները, որոնք պետք է իշխեն մեր բանականությանը: