
Բնական միջոցներ՝ գիշերային հոդացավերից ազատվելու համար

Շատերին անհանգստացնում են գիշերային հոդացավերը: Շատերի կարծիքով` դրա միակ լուծումը դեղորայքների օգտագործումն է: Ինչպես հայտնի է՝ այդ ցավերից ամբողջովին ազատվել անհնար է, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր է կառավարել այս ցավը բնական միջոցներով:
steptohealth.ru-ն խորհուրդ է տալիս մի քանի բնական միջոցներ, որոնք ոչ միայն կօգնեն ազատվել ցավերից, այլև՝ կլավացնեն առողջությունն ու կյանքի որակը:
Նախևառաջ՝ շատ կարևոր է հասկանալ ցավերի պատճառը, քանի որ տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ դրանք կարող են արտահայտվել: Ոմանց մոտ դա կարող է արտահայտված լինել թմրածության, ֆիզիկական հոգնածության, բորբոքվածության և այլ նախանշաններով:
Շատ կարևոր է յուրաքանչյուր զգացողության դեպքում դիմել բժշկի և հասկանալ պատճառը և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:
Սակայն այն միջոցները, որոնք ներկայացնելու է կայքը՝ բնական են, և օգուտ չտալու դեպքում՝ չեն վնասի:
Սառի և տաքի օգտագործումը
Ինչ պատճառ էլ թաքնված լինի գիշերային հոդացավերի ետևում, սառի և տաքի օգտագործումը հանգստացնում է: Այս միջոցը հարմար է ծնկների, կոնքերի և արմունկների ցավերի դեպքում: Ադ իսկ պատճառով առաջարկում ենք հետևյալ հնարքը:
Վերցրեք սառույցի կտորներով տոպրակ, դրեք ցավող հատվածին: Մի քանի րոպե այդպես պահեք, ապա տաք կոմպրես արեք: Նմանատիպ կոմպրես պատրաստելու համար 5 ճյուղ խնկունին (розмарин) լցրեք 1 լ ջրի մեջ: Այս բույսը հակաբորբոքային հատկանիշներ ունի: Եթե ձեռքի տակ խնկունի չկա, կարող եք լավանդա վերցնել:
Ջուրը եռացրեք, լցրեք տարայի մեջ, ապա լաթի մի կտորը թրջեք ջրի մեջ և դրեք ցավացող հատվածներին: Տաքն ու սառն անհրաժեշտ է փոփոխել ամեն 5-10 րոպեն մեկ:
Բնական ցավազրկող միջոցներ
Բնությունը մեզ այնպիսի բնական դեղամիջոցներ է նվիրել, որոնք կարողանում են պայքարել տարբեր տեսակի ցավերի դեմ: Դրանցից են իմբիրը, եղինջը և այլ բնական միջոցներ: Օրական 2 բաժակ իմբիրի թեյը ոչ միայն կհանգստացնի արթրիտի, արթրոզի ցավերը, այլև կլավացնի իմունիտետը:
Միացյալ Նահանգներում արված հետազոտություններն ապացուցել են, որ իմբիրն ունի հակաբորբոքային ազդեցությունը, որը հատուկ է իբուպրոֆենին:
Իսկ եղինջն անփոխարինելի բույս է, որը պետք է միշտ ձեռքի տակ ունենալ: Եղինջի տերևների թուրմն օրգանիզմի բնական պաշտպանությունն է, որը կօգնի նվազեցնել հոդացավերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը