
Խոդորկովսկու նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում

Ռուսական իրավապահ մարմինները Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հայտարարել են դաշնային հետախուզում, հաղորդում է «Интерфакс»-ը:
Դաշնային հետախուզումը Խադարկովսկու նկատմամբ կազմակերպել է Նեֆտեյոգանկսի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով հեռակա կարգով մեղադրանք առաջադրելուց հետո, հաղորդում է աղբյուրը:
Հայտնի է դարձել, որ Խոդորկովսկուն կանչել են հարցաքննության Քննչական կոմիտե` կապված 1998 թ. Նեֆտեյոգանկսի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով նոր մեղադրանքի կապակցությամբ: Հետաքննությունը վերսկսվել է ամռանը` շնորհիվ նոր ի հայտ եկած ապացույցների: Քննչական կոմիտեն հաղորդում է, որ որպես հանցագործության պատվիրատու հանդես է եկել Խոդորկովսկին:
Խոդորկովսկին մտադիր չէ մասնակցել հետաքննությանը և դուրս գալ կապի Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, այս մասին հաղորդել է Խոդորկովսկու խոսնակ Կյուլլե Պիսպանեն:
«Կարծում եմ, որ ոչ: Մանսակցել այս ֆարսի՞ն»,- մեկնաբանել է նա:
Նա հավելել է, որ Խոդորկովսկին Ռուսաստանում փաստաբան չունի:
Պետուխովին գնդակահարել են 1998թ.-ի հունիսի 26-ին, աշխատանքի ճանապարհին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը