Կողոպուտ կատարողին բռնեցին հանցանքի վայրում:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը RIA Novosti-ն տված հարցազրույցում պատմել է քաղաքականություն վերադառնալու իր պլանների ու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին:
ԱԺ ամբիոնից նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին իրենց «ոչ»-ին տեր կանգնել փողոցում, քաղաքացիական ընդվզման միջոցով՝ սկսելով չվճարել արագաչափերի տուգանքները: «Իրական խուճապի մեջ են նրանք, ովքեր անընդհատ կոչեր են անում չհիասթափվելու: Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, հաստատ ավելի մեծ տուգանքների տակ կընկնեք»,- կանխագուշակեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Տփոց, չեմիչե սպանել են, ուղղակի բրթբրթել են. Սեյրան Սարոյանը՝ ծեծված գյումրեցի ազատամարտիկի մասին:
Հարցին՝ համաձա՞յն եք Ձեր խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի այն դիտարկման հետ, թե տեղի է ունեցել պետական հանցագործություն, Ս. Մարգարյանն ասաց, որ չի կարող նման բան ասել, քանի որ չունի փաստեր:
The Guardian-ը հրապարակել է ԴԱԻՇ-ի գաղտնի փաստաթղթերը, որոնք ապացուցում են ջիհադիստների՝ Սիրիայի ու Իրաքի տարածքում պետություն կառուցելու նրանց պլանները
2015 թ. համեմատ հաջորդ տարի շուրջ 60 մլրդ դրամ ավելի հարկ պետք է հավաքագրվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2016 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցին, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին են հաջորդ տարի ավելանալու հարկերը:
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 3 անդամների քվեարկություն: ԱԺ նիստում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց, որ թեկնածուներն էին Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը և Արմեն Մկրտչյանը:
«Նիստում հաստատվել է Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը, ինչը մեծ նշանակություն կունենա մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Ինչպես նաև որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին, ինչն էլ ուղղված է ֆինանսական կայունության ապահովմանը»,- նշել է Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընտրախախտումները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ին «արջի ծառայություններ» մատուցողներ կան, ԱԺ նախագահը պատասխանեց, որ այլ քաղաքական ուժերին ևս մատուցվել են «արջի ծառայություններ»:
«Կարո՞ղ է պատահի՝ Դոդի Գագոյի կուսակցությունը («Բարգավաճ Հայաստանը».- Ռ.Մ.) պետք է դառնա ռեալ կուսակցություն, կամ ՀԱԿ-ը, որ հիմա զիբիլ է դարձել, ի՞նչ պետք է անի: Լևոն Զուրաբյանը քանի՞ գլխանի է, որ հիմա որևէ գործ անի: Պա՞րզ չի՝ ով ով է: Էն Րաֆֆին էլ ինչքան ուզում է՝ ձիգ կանգնի դրոշակի տակ, մեկ է՝ էլի բան չի կարողանալու անել: Լևոն Զուրաբյանը, որն այն ժամանակ ամենաթունդ ջատագովն էր՝ պաշտպանելու կեղծարարներին, հիմի ելել է կեղծիքների դեմ»:
Թուրքիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է Reuters-ը:
Հարցին, թե՝ համաձա՞յն եք Լևոն Զուրաբյանի այն դիտարկման հետ, որ կես միլիոն ձայն է կեղծվել հանրաքվեի ժամանակ, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Պետք է ամեն ինչ փաստարկված ներկայացվի, եթե այդպես ներկայացվի, ապա մեր կուսակցությունը համապատասխան քայլեր կձեռնարկի»:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.00-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շինարարների փողոցի թիվ 11 շենքից «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել 1981 թ. ծնված Ն. Ղ.-ը:
Մոսկվայում անհայտ անձինք հարձակվել են հաղորդավար Դմիտրի Շեպելյովի վրա, ով փաստացի վաղամեռիկ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինն էր, հայտնում է RIA Novosti-ն:
Լաստանավում եղել է Արինայի հայրը, մայրը, տատիկը և 10 տարեկան եղբայրը՝ Վահանը, որոնց մասին, սակայն, դեռևս տեղեկություններ չկան:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
Քարոզարշավը չվերածվեց համահայաստանյան իրականության, որովհետև քաղաքացիների մի ստվար հատված ոչ միայն հետաքրքրված չէր Սահմանադրական բարեփոխումներով, այլ նաև ըստ պատշաճի տեղեկացված չէր:
Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, ճանաչվել է Սիլիկոնյան հովտի (Bay Area) մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող Թոփ 10 ստարտափներից մեկը:
«Հայաստանում ես չեմ հասցնում նորմալ օրակարգով սնվել, որովհետև ուղղակի դրա ժամանակը չի լինում: Առավոտյան ուտում եմ մի բանան կամ մի տուփ յոգուրտ, և պատահում է, որ իմ հաջորդ սնունդ ընդունելու ժամն արդեն համընկնում է ուշ գիշերվա հետ: Գերմանիայում պատկերն այլ է՝ ես այնտեղ սնվում եմ օրական երեք անգամ և առհասարակ պահպանում եմ շատ խիստ օրակարգ»:
Դեկտեմբերի 8-ի լուսադեմին Տերյան 99/7 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի: Վերջինս ցրտահարվել է ու տեղում մահացել: Այնուհետ պարզվել է տղամարդու ինքնությունը:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
LifeNews-ը, հղում կատարելով Հյուսիսային Կովկասի ուժային կառույցներում իր աղբյուրներին, հայտնում է, որ Մագոմեդ Խասիևի հետ ԴԱԻՇ-ի դահիճները ևս 5 ռուսի են մահապատժի ենթարկել:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) պատվիրակությունը, որը մոնիտորինգ էր անցկացնում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, հրապարակել է զեկույց կայացած հանրաքվեի մասին՝ նշելով դրա կազմակերպման ժամանակ թույլ տրված մի շարք բացթողումներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետեւ նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ եւ «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները։
2015 թվականի դեկտեմբերի 7-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են եվրոպական և արաբական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների 5-րդ համատեղ գագաթնաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրթիռային նավերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում «հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման պայմաններում», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 8-13-ն աշխատանքային այցով մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությանը: