Ռուսական օպերացիան Սիրիայում ու А321 ինքնաթիռի ողբերգությունը տարբեր հարցեր են, դրանք պետք չէ միավորել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 1-ը՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2 տան բնակիչ Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է (ծնվ. 1947 թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում:
Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին միչև հիմա չի սկսել վազքային վարժությունները և գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Այսպիսի վնասվածքից հետո ֆուտբոլիստը դաշտ է վերադառնում վազքային վարժությունների սկզբից 3-4 շաբաթ հետո:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանը ԶԼՄ-ների միջոցով պատասխանել է, որ պահանջներից վերջին երկուսը ընդհանրապես չեն վերաբերում ԱԺ-ին, իսկ առաջինը՝ անիրատեսական է, քանի որ չի կարելի Ազգային Ժողովից պահանջել Նախագահի պաշտոնանկությունը, որովհետև ինքը և խորհրդարանական մեծամասնությունը բնավ համաձայն չեն պահանջները հիմնավորող փաստերի հետ:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, արդեն հայտնի է դարձել Մոսկվա-Երևան ավտովթարի 8-րդ զոհի անունը:
Նոր սահմանադրության մեջ կան մի շարք և՛ դրական, և՛ բացասական կետեր: Այս կարծիքին է բնապահպան Կարինե Դանիելյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց, որ դրականն այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ներառվում է կայուն զարգացման ծրագիրը, բայց, միաժամանակ, եթե գործող Սահմանադրության մեջ պետությունն ապահովում էր շրջակա միջավայրի պահպանությունը, ապա հիմա պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը:
Այսօր առավոտյան ոստիկանությունը կանխել է Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքում 47-ամյա կնոջ ինքնասպանության փորձը:
LifeNews-ին հայտնի է դարձել, որ այս գիշեր Մոսկվայից Երևան ուղևորվող ու ավտոմայրուղում կողաշրջված ավտոբուսի 44-ամյա վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, ադմինիստրատի պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոմեքենա վարելու համար: Ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի վերջին:
ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի մասին իր վարկածն է ներկայացրել:
Դ.Հարությունյանի խոսքով՝ անձամբ իր աշխատասենյակում Ֆադեյ Տաճատովիչից սկսած կահույքը չի փոխվել
Պրեմիեր լիգայի 11 տուրերում Ազարը կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է Interfax-ը, հղում կատարելով արտակարգ ծառայություններում աղբյուրին, Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի զոհերի թիվը հասել է 8-ի:
Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է հանրաքվեի ժամանակ մատի թանաքոտմանը:
Ռուսական «Կոգալիմավիա» ավիափոխադրողի А321 ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերվել են տարրեր, որոնք չեն պատկանում ինքնաթիռի կոնստրուկցիային, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կահիրեում իր աղբյուրին:
Ուղիղ 12 տարի աոաջ 2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք պատճառ (կամ գուցե պատրվակ)՝ դարձան «վարդերի հեղափոխության» համար։ Այդ ընտրություններից առաջ Վրաստանի քաղաքացիների դժգոհությանը Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանությունից մեծ էր՝ տնտեսական ծանր վիճակ, աղքատություն, համատարած կոռուպցիա, բարձր հանցավորություն… կենտրոնական իշխանությունը չէր վերահսկում Աբխազիան եւ Հարավային Օսիան եւ շատ թույլ էր վերահսկում Աջարիան ու մի շարք այլ շրջաններ։
Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, տեղեկացնում է haqqin.az-ը:
Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ողբերգական վթարից անմիջապես հետո երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր, «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանը մեկնել է Մոսկվա:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին «քարոզչություն» է անվանել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հայտարարությունները այն մասին, թե առնչություն ունեն Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռի կործանմանը:
Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված ռուսական A321-ի «սև արկղերի» վերծանումից պարզ է դառնում, որ ռադարներից ինքնաթիռի անհետանալուց 4 րոպե առաջ իրավիճակն ինքնաթիռում եղել է նորմալ, օդաչուները չեն հայտնել ինչ-որ անսարքությունների մասին:
Առկա տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 3-ին, ժամը` 02.12-ի սահմաններում ՌԴ Տուլայի մարզի «Մ4» մայրուղու 220 կմ վրա` Ուզլովսկի քաղաքի մոտակայքում, Մոսկվայից Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման հետևանքով զոհվել է 7 ՀՀ քաղաքացի, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 47-ը:
Մենք մեր բանավոր եւ, ցավոք, նաեւ գրավոր խոսքում հաճախ ենք օգտագործում օտար ու բավականին տգեղ բառեր: Դրանք սովորաբար ինչ-որ երանգ են ավելացնում մեր խոսքին: Օրինակ՝ երբ պատգամավորները խորհրդարանում չափից դուրս կրքոտ են վիճում, մենք դա անվանում ենք «ռազբորկա» կամ ավելի գունեղ՝ «կիլդիմ»: Կամ՝ երբ մի գործիչը մյուսի հասցեին փիս-փիս բառեր է ասում, մենք սպասում ենք, որ այդ բառերի հասցեատերը «աբառոտկա կֆռա»:
ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Նոյեմբերի 2–ին Լիբանանում ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախմբին եւ վերջինիս հիմնադիր Հարութ Խաչատուրյանի ընտանիքին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ: ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ:
Այն, որ իրանական գազի, տարանցումը Հայաստանի համար նպաստավոր կլինի՝ պարզ է, բայց արդյոք դրան կհամաձայնի՞ Ռուսաստանը։ Վրաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ա. Սարգսյանի թբիլիսյան հանդիպումներում քննարկվել են ոչ միայն առկա ծրագրերի, այլեւ հեռանկարային էներգետիկ համատեղ նախագծերի իրագործման հարցեր։ Հայաստան-Վրաստան 4-րդ բարձրավոլտ էլեկտրահադորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է, եթե 2017-ին ավարտվի, երկու երկրները կարող են դուրս գալ ոուսաստանյան էներգետիկ շուկա։