Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրն ի բուն իրականացնում եք դուք: Այն առավել արժևորվում է նաև նրանով, որ առնչվում է մեր հասարակության առավել զգայուն խավերին: Մեր օրերում, ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ:
Նա դժվար թե անդամագրվի ՀՀԿ-ին, որպեսզի այդ կուսակցության համամասնական ցուցակով մասնակցի ընտրություններին, ավելի հավանական է, որ ինքը կցանկանա ունենալ իր սեփական ցուցակը:
Նոյեմբերի 4-ի ժամը 07.53-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի.
ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
«Քիչ հավանական վարկած է իրականում, որ վարորդը քնել է: Այստեղ, որպես կանոն, նման ճանապարհ անցնելուց երկու վարորդով են երթեւեկում: Պետք է ստուգվեն վարկածները, վարկածներից մեկն այն է, որ կարող է լինի այնտեղ՝ ավտոբուսը հնարավոր է «горный привод»-ը միացրած չի եղել»:
Փարիզում այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստում պետք է քննարկվի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցի նախագիծը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, եթե անգամ փաստաթղթի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը այցելեր ԼՂՀ, ապա դրանից ոչինչ չէր փոխվի:
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր 1977 թ. Նելլի Հարությունյանի անհայտ կորելու մասին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա: Մյուս կողմից ողջ աշխարհում առողջապահությունն այն աստիճան է զարգացել, որ հղիության ընթացքում հնարավոր խնդիրները հնարավոր չէ դրանց ի հայտ գալու շրջանում չնկատել:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
ԿԲ-ի տվյալների համաձայն՝ տարեսկզբի համեմատ «չաշխատող վարկերի» մասնաբաժինը ընդհանուր վարկերի մեջ աճել է 2.1 տոկոսային կետով եւ կիսամյակի վերջում կազմել է 8.5 տոկոս: Դա նշանակում է որ բանկերի կողմից տրված վարկերի 8.5 տոկոսը չի սպասարկվում վարկառուի կողմից, եւ բիզնեսը պարզ ասած սնանկացել է:
Պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»։
«Ի՞նչ է նշանակում՝ ներողություն խնդրենք, ումի՞ց ինդրենք և ինչի՞ համար»,- երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ լրագրողը հարցրել է՝ ՀՀԿ-ն ներողություն խնդրելո՞ւ է Գագիկ Ծառուկյանից:
Որքան էլ իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի Հայաստանի օդային սահմանն անօրինականորեն հատած թուրքական ուղղաթիռների թեման «թաղվի» և որևէ հրապարակում չլինի այդ առնչությամբ, պատկան մարմիններն էլ՝ ԱԳՆ, ՊՆ, ձկան նման լուռ էին, լավագույն դեպքում պնդում էին պաշտոնական տեսակետը, թե եղանակային պայմաններն են եղել պատճառը, օրերս «Արարատ» հեռուստաընկերության «Օպոնենտ» հեռուստահաղորդման ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն անդրադարձան այդ խնդրին՝ տեղեկացնելով, որ ուղղաթիռները, բոլոր դեպքերում, եղել են ռազմական, որոնք, ճիշտ է, շատ չեն խորացել դեպի բնակելի տարածքներ, այնուհանդերձ, դա է պատճառը, որ չեն ոչնչացվել։
«Գալուստ Գրիգորիչը չի՞ տխրում, որ ընդդիմադիր դաշտն այսպես ամայացվեց, ու սահմանադրական հանրաքվեի դեմ այդքան ճակատներ ստեղծվեցին, որովհետեւ ճակատները ոչ այնքան ձեր դեմ, ինչքան միմյանց դեմ են պայքարում»:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, երեկ գումարել է ևս մեկ նիստ։
«Մինչեւ ծննդաբերելը 17-ամյա կինն ամուսնու եւ ծնողների հետ Կարբիի սարերում անասուն է պահել: Երեխայի ծնվելու օրը նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է, ապա մորն ու մանկանը միասին բերել են «Լայթ հաուս»»,- փոխանցեց ոստիկանության աշխատակիցը:
Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը:
Վթարից տուժածները ներկա պահին բուժում են ստանում Ռուսաստանի Դաշնության Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում: Նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, և գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Հարցին, թե եղե՞լ է պաշտոնական հրավեր, Հարությունյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ այո»։ Ըստ որոշ հրապարակումների՝ Մեդվեդևն այստեղ մասնակցելու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»:
Եթե ձեր զարդերը կորցրել են իրենց երբեմնի փայլը, ապա ժամանակն է դրանց նոր կյանք տալու:
Cut նախագծի ոճաբանները հերթական հոլովակն են հրապարակել նորաձևության էվոլյուցիայի մասին:
Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի 10 հավակնորդներին:
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ադոնցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կախվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սովորաբար փարթամ, փայլուն և գեղեցիկ մազեր ունենալու համար դիմում ենք խնամքի տարբեր միջոցների, որոնք, ցավոք, միշտ չէ, որ արդյունավետ են լինում:
Շիզոֆրենիան անբուժելի հիվանդություն է, որի պատճառները գիտությանն անհայտ են:
Մեր ծանոթներից մեկը երեք ամիս առաջ աղջիկ էր փախցրել: Փետրվարի 13-ին հարսանիք արեցին, արդեն երկու ամսական հղի կնոջը հարսի շոր հագցրեցին, եկեղեցում պսակադրության խորհուրդ կատարվեց: Մի՞թե դա սխալ չէ:
Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացության դեպքերի հիմնական պատճառն է: Ըստ վերջերս արված հետազոտության՝ մաղադանոսն ի վիճակի է բուժել այս հիվանդությունը, քանի որ այն մի շարք բնական տարրեր է պարունակում:
2թ/գ թթվասերին խառնեք 1թ/գ տրորած մաղադանոս: Խառնուրդը քսեք կոպերին և թողեք մնա 20-30 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Ռուսաստանից Երևան վերադարձող ավտոբուսի կողաշրջման հետևանքով մահացած Գառնիկ Հակոբյանը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից էր: